Ձերբակալվել են Միհրան Պողոսյանի կուսակցության փոխնախագահն ու մամուլի խոսնակը

Ձերբակալվել են ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանը և մամուլի խոսնակ Հայկ Ստեփանյանը։

Այս մասին հայտնում են կուսակցության «Ֆեյսբուք»-ի էջում:

Հիշեցնենք՝ Հայաստանի դատական ակտերի Հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը Հայաստանում  հետախուզվում է ինը քրեական հոդվածներով հանցագործությունների համար: