ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է «Հերացի» ավագ դպրոցի նորակառույց շենք: Վարչապետն այդ մասին տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում։
Վարչապետին ուղեկցել են ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։