Սևանի, Թալինի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 19։40-ի դրությամբ, Սևանի, Թալինի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: