Երևանում կանցկացվի հայ-ավստրիական գործարար համաժողով

Երևանում փետրվարի 3-ին կանցկացվի հայ-ավստրիական գործարար համաժողով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ համաժողովին մասնակցելու են շուրջ 20 ավստրիական ընկերություններ, որոնք փնտրում են գործընկերներ արդյունաբերության, փայտի, գարեջրագործության, գյուղատնտեսության, հիդրոէլեկտրակայանների, բանկային համակարգի, կրթության, անվտանգության, առողջապահության և այլ ոլորտներում:

Էկոնոմիկայի նախարարությունը հայկական կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու հայ-ավստրիական գործարար համաժողովին: Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունվարի 19-ն է։