«Լա Պրովանս» պարբերականի փոխանցմամբ՝ մայիսի 13-ին Ֆրանսիայի Մեն-է-Լուար դեպարտամենտում գտնվող Շոլե քաղաքի մերձակայքում տեղի է ունեցել արտասովոր դեպք։ Սպանդանոց ուղևորվող ճագարներով լի բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և շրջվել է առվակի մեջ։ Մեքենայում գտնվող շուրջ 4000 ճագարներից շատերը փախել են մոտակա անտառ։
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան։ Ինչպես հաղորդում է Ouest-France-ը, բեռնատարը տեղափոխում էր մի քանի հազար ճագար և պետք է հասներ մերձակա սպանդանոց՝ Deux-Sèvres շրջանում։ Վարորդը չի տուժվել:
Դեպքը լայն արձագանք է ստացել Ֆրանսիայում՝ շատերի համար դառնալով խորհրդանշական պատմություն ճագարների անսպասելի փրկության մասին:



















