Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 160 մարդ է ձերբակալվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։
Աշակերտները բողոքում են գերբեռնված դասարանների, ուսուցիչների պակասի, մեծ ուսումնական ծանրաբեռնվածության և ուսումնական նյութերի վատ որակի դեմ։ Փարիզի շրջակայքում սկսված շարժումը տարածվել է նաև այլ քաղաքներ։
ՆԳ նախարար Լորան Նունյեսի տվյալներով՝ միջադեպեր են գրանցվել շուրջ 180 ուսումնական հաստատություններում։ Վիրավորվել են 12 աշակերտ, երեք ուսուցիչ և 12 ոստիկան։
Որոշ վայրերում բողոքի ակցիաներն ուղեկցվել են բախումներով․ ցուցարարները կիրառել են հրավառության միջոցներ, ոստիկանությունը՝ արցունքաբեր գազ։
Բողոքները նաև քաղաքական վեճի պատճառ են դարձել իշխանությունների և «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության միջև։



















