Քիչ առաջ ՌԴ Աստրախան քաղաքում ավարտվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում եռակողմ հանդիպումը` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, ուր նախագահներն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Հանդիպման նախաձեռնող ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեվը հանդիպումից հետո լրագրողների ասել է, թե կողմերի միջու համաձայնություն ձեռք բերվեց համատեղ հայտարարության շուր, որը թեեւ հումանիտար բնույթ է կրում, սակայն շատ կարեւոր են ներկայիս Հայաստան-Ադրբեջան բարդ հարաբերությունների ֆոնին:
«Խոսքը հատուկ դեկլարացիայի մասին է, որն ուղղված է վստահության միջոցների ամրապնդմանը, որպեսզի անհապաղ իրականացվի ռազմագերիների փոխանակում և զոհվածների մարմինների վերադարձ»,– ըստ ռուսական լրատվամիջոցների հայտարարել է Դմիտրի Մեդվեդեվը։
ՀՀ նախագահականը տեղեկացնում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մանրամասներ` բանակցային աշխատանքը մինչև Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը շարունակելու և հիմնական սկզբունքների շուրջ փոխհամաձայնության գալու նպատակով:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև մարդասիրական սկզբունքով ռազմագերիներին և զոհվածների դիերը փոխանակելու վերաբերյալ»,-տեղեկացնում է աղբյուրը` անդրադառնալով հայտարարությանը:
Առնվազն մեկ ժամ տեւած նախագահների թվով երրորդ հանդիպումն անց է կացվել առանց պատվիրակությունների: Նախագահ Մեդվեդեվը հույս է հայտնել, որ լավ աշխատելու դեպքում մեկ ամսից ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ կարելի է համաձայնեցված տեքստ ունենալ:
«Դրանք ոչ միայն բանակցություններ են, այլև հստակ քայլ դեպի առաջ»,– հայտարարել է Դմիտրի Մեդվեդեվը։
© Medialab.am