Սոցիալական լարվածություն չկա. ԱԺ նախագահը կարծում է, որ հեղափոխությունների ալիքը Հայաստան չի հասնի

Սոցիալական լարվածություն չկա. ԱԺ նախագահը կարծում է, որ հեղափոխությունների ալիքը Հայաստան չի հասնի
Սոցիալական լարվածություն չկա. ԱԺ նախագահը կարծում է, որ հեղափոխությունների ալիքը Հայաստան չի հասնի

Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ասել է, թե չի կարծում, որ հեղափոխությունների ալիքը կարող է տեղափոխվել Հայաստան: Նա նշել է, որ ներկայիս իշխանությունները, իշխող կուալիցիան ամեն ինչ անում են, որպիսի բոլոր առկա խնդիրները «շատ կազմակերպված, համերաշխ, հանդուրժողականորեն լուծվեն»։

«Ես գտնում եմ, որ որևէ սոցիալական լարվածություն չկա, ուղղակի կա համաշխարհային սոցիալ–տնտեսական ճգնաժամ, և մեր կառավարությունը, ԱԺ–ն, մեր կոալիցիոն քաղաքական ուժերը՝ հանրապետության նախագահի գլխավորությամբ, ամեն ինչ անում են, որպեսզի այդ խնդիրները մեղմվեն։ Այս 2–3 տարվա ընթացքում որևէ սոցիալական ծրագիր չի կրճատվել»,– հայտարարել է Աբրահամյանը:

© Medialab.am