Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան «Զվարթնոց» օդանավակայանից։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի հայերի միության Telegram-ալիքը։
Ըստ հաղորդագրության՝ Միհրանյանը Ռուսաստանից Հայաստան էր ժամանել ծնողների շիրիմներին այցելելու նպատակով։ Սակայն օդանավակայանում նրան տեղեկացրել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։