Լեգենդար Բրայան Մեյն առաջին անգամ կայցելի Հայաստան՝ STARMUS VI փառատոնին ռոքային լիցքեր հաղորդելու.Արայիկ Հարությունյան

Մեր հյուրերին ասենք՝ բարի գալուստ մշակութային Երևան:
Հայտարարում ենք արդեն պաշտոնապես` սեպտեմբերի առաջին տասնօրյակը շատ թեժ է լինելու։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Այս սեպտեմբերին Բրայան Մեյը գալիս է Հայաստան՝ StarmusVI փառատոնի շրջանակներում։ Սեպտեմբերի 7-ին նա հանդես կգա «Another world» համերգային ծրագրով, որին կմասնակցեն Գրեհամ Գոլդմանը, Դերեկ Շերինյանն ու «Sons of Apollo» խմբի մասնակիցները, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը։

Համերգի բացումը՝ Նեմրա և Մոնսերատ Մարտի»,-ասված է գրառման մեջ։