Հարավային Կորեայի նախագահը կորոնավիրուսի համաճարակի անկում Է արձանագրել երկրում

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը մարտի 9-ին իր խորհրդականների հետ կայացած խորհրդակցության ընթացքում հայտարարել Է, որ կորոնավիրուսի համաճարակի տեմպերն սկսել են դանդաղել եւ այդ միտումն անհրաժեշտ Է պահպանել: Այդ մասին հայտնել Է Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Փետրվարի 28-ին COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թվի աճի բարձրակետից՝ վարակման 916 նոր դեպքից հետո երեկ՝ մարտի 8-ին, նրանց թվաքանակը հասել Է 248-ի եւ նվազման շարունակական միտում Է դրսեւորում: Մենք պետք Է պահպանենք այդ միտումը»,- հայտարարել Է Մուն Չժե Ինը խորհրդակցությունում:

Հարավային Կորեայում վարակվածների թիվը հասել Է 7382, մահացել Է 51 պացիենտ: Վերջին օրերին նոր վարակվածների օրական թվաքանակը շարունակում Է անընդհատ նվազել: Մարտի 7-ին գրացվել Է 483 նոր պացիենտ, մարտի 8-ին հաղորդվել Է 367 դեպքի, իսկ մարտի 9-ին՝ 248 վարակվածների մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: