Ժամանակավորապես խոսափել այս երկրներ այցելությունից․ Կորոնավիրուսի վերաբերյալ ԱԳՆ-ն հորդորը

ԱԳՆ հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Նոր տիպի կորոնավիրուսի վարակի վերաբերյալ

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա և ԵՄ երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա և Իսպանիա) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

Վերոնշյալ երկրներում գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, կապ հաստատել տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ»։

https://www.facebook.com/MFA.Armenia/photos/a.585841218108745/4167873689905462/?type=3&theater