Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Վան նահանգի Բաշքալե շրջանում անսպասելի առատ ձյուն է տեղացել, ինչը զարմացրել է տեղի բնակիչներին։
Բաշքալեում վերջին ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել, իսկ ապրիլի 1-ին ջերմաստիճանի կտրուկ անկում է գրանցվել։ Առավոտյան ժամերին սկսել են առատ տեղումները ձյան տեսքով։
Մեքենաների և տների տանիքների վրա ձյան շերտի բարձրությունը հասել է 10 սմ-ի։



Այս մասին գրում է www.ermenihaber.am-ը՝ հղում անելով haber7.com-ին: