«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Եղիազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել բջջայինի կամ սմարթֆոնի հստակ տեղը 3D (X,Y,Z) հարթությունում, հարցրել թե օրինակ՝ 15 հարկանի բազմաբնակարան շենքի 2-րդ, 5-րդ և 14-րդ հարկերի բնակիչների տեղորոշումը ինչպե՞ս է հնարավոր իրականացնել: Արդյոք բոլոր բնակիչները պետք է տեղորոշվեն X,Y,Z հարթությունում թե՞ միայն X,Y- ում:
Ընկերությունների պատասխաններից հստակ երևում է, որ չեն կարող իրականացնել տեղորոշումը կամ հնարաոր չէ հստակ տեղորոշել՝ շեղումը 20-ից 100մ է։
Փաստորեն կառավարության կողմից բերված նախագիծը չի կարող լուծել այն խնդիրը ինչի համար նախատեսված էր։
Ուստի կառավարւթյունը պետք է բացատրություն տա, թե ինչու այս օրենքը բերեց և ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է իրագերծել։»
![](https://medialab.am/wp-content/uploads/2020/04/91907021_3160165350706801_6283311548005875712_o-1.jpg)
![](https://medialab.am/wp-content/uploads/2020/04/92174392_3160165347373468_8926794932929167360_o.jpg)
![](https://medialab.am/wp-content/uploads/2020/04/91609284_3160165360706800_5169609528672518144_o.jpg)