Երևանի դատարանի աշխատակիցներից 5-ի մոտ կորոնավիրուսի թեստը բացասական է եղել

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի աշխատակիցներից 5-ի մոտ կորոնավիրուսի թեստը բացասական է եղել, տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհուրդի լրատվական ծառայությունից։

«Երեկ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի տեխնիկական անձնակազմի աշխատակիցներից մեկի մոտ թեստավորման արդյունքում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել և որ տվյալ աշխատակիցն իր ընտանիքի հետ արդեն իսկ գտնվել է մեկուսացման մեջ՝ պայմանավորված ընտանիքի անդամներից մեկի մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված կորոնավիրուսային հիվանդության պատճառով:

Հայտնել էինք նաև, որ աշխատակցի զանգից հետո անմիջապես կապ էր հաստատվել Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ և օպերատիվ կերպով կազմակերպվել համավարակի կանխարգելմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները և դրանց շրջանակներում, կանխարգելիչ նկատառումներով, երեկ թեստավորման էին ենթարկվել Էրեբունի նստավայրի 5 աշխատակից:

Ուրախությամբ ուզում ենք հայտնել՝ այսօր տեղեկացել ենք, որ թեստավորված 5 աշխատակցի մոտ էլ արդյունքը բացասական է»,- ասված է ԲԴԽ հայտարարության մեջ։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1464821473699490&id=439137872934527