Երևանի դատարանի աշխատակիցներից 5-ի մոտ կորոնավիրուսի թեստը բացասական է եղել

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի աշխատակիցներից 5-ի մոտ կորոնավիրուսի թեստը բացասական է եղել, տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհուրդի լրատվական ծառայությունից։

«Երեկ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի տեխնիկական անձնակազմի աշխատակիցներից մեկի մոտ թեստավորման արդյունքում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել և որ տվյալ աշխատակիցն իր ընտանիքի հետ արդեն իսկ գտնվել է մեկուսացման մեջ՝ պայմանավորված ընտանիքի անդամներից մեկի մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված կորոնավիրուսային հիվանդության պատճառով:

Հայտնել էինք նաև, որ աշխատակցի զանգից հետո անմիջապես կապ էր հաստատվել Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ և օպերատիվ կերպով կազմակերպվել համավարակի կանխարգելմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները և դրանց շրջանակներում, կանխարգելիչ նկատառումներով, երեկ թեստավորման էին ենթարկվել Էրեբունի նստավայրի 5 աշխատակից:

Ուրախությամբ ուզում ենք հայտնել՝ այսօր տեղեկացել ենք, որ թեստավորված 5 աշխատակցի մոտ էլ արդյունքը բացասական է»,- ասված է ԲԴԽ հայտարարության մեջ։

Երեկ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի տեխնիկական…

Gepostet von Բարձրագույն դատական խորհուրդ The Supreme Judicial Council of RA am Donnerstag, 16. April 2020