Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու պատժի կրման ռեժիմը փոխվել է

Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու պատժի կրման ռեժիմը փոխվեց, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է փաստաբան Նարեկ Ալոյանը։

«Այսուհետ Արսեն Արծրունին պատիժը կկրի բաց տեսակի ուղղիչ հիմնարկում, այսինքն՝ օրվա ցերեկային ժամանակահատվածում կլինի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ։
Այսպիսով՝ ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին դարձավ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին ցմահ դատապարտյալը, ով պատիժը կրելու է բաց տեսակի ուղղիչ հիմնարկում», -նշել է նա։

Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու պատժի կրման ռեժիմը փոխվեց!!!Այսուհետ Արսեն Արծրունին պատիժը կկրի բաց տեսակի ուղղիչ…

Gepostet von Narek Aloyan am Samstag, 23. Mai 2020