«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկում հազվագյուտ հանդիպող անապատային կաքավ է արձանագրվել:
Տեսակն ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում, ըստ չափորոշիչների գնահատված է որպես «Խոցելի» VU D1: Հայաստանում հանդիպում է միայն Սյունիքի մարզի Մեղրի համայնքում: Ունի խիստ պահպանության կարիք:
Այս մասին տեղեկացնում է Զանգեզուր Կենսոլորտային Համալիրի Ֆեյսբուքի էջը: