Կորոնավիրուս կա, և այն կարող է մեծ ազդեցություն թողնել մարդկանց առողջության վրա․ Քաղաքացին պատմում է՝ ինչպես է բուժվել․ Տեսանյութ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում կիսել է քաղաքացի Մուշեղ Ավետիսյանի տեսանյութը, որտեղ վերջինը պատմում է՝ ինչպես է Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում անցել իր բուժումը կորոնավիրուսից։

«Ահա և խոստացված վիդեոն կոռոնավիրուսի և նրա դեմ պայքարի իմ պատմության մասին 😷։ Իսկ իրականում այն ոչ թե իմ մասին է, այլ ՔՈ։

Ես և իմ թիմը որոշեցինք կիսվել այս վիդեոով, որպեսզի իմ պատմության հիման վրա կարողանաս ավելի լավ պատկերացում կազմել վիրուսի մասին, սկսես ավելի խիստ կերպով պահպանել անվտանգության կանոնները, իսկ վարակվելու դեպքում էլ ունենաս այն հոգեբանական պատրաստվածությունը, որը կօգնի քեզ հաղթահարել այդ փորձությունը։

❓ Վիդեոում պատասխանում եմ նաև ձեր այն հարցերին, որոնք ուղղել էիք իմ նախորդ հրապարակման մեկնաբանություններում։

❗ Դիտե՛ք մինչև վերջ», -գրել է քաղաքացին։

https://www.facebook.com/mushavetis/videos/250704242694143/UzpfSTMzNjE1NDIwNjU3MDg1MToxMjM4Njk0MzQ2MzE2ODI4/?notif_id=1590765762722440&notif_t=notify_me_page