Սահմանադրական դատարանն իր այս վիճակով խայտառակություն է․ Արթուր Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սահմանադրական դատարանը ինքնակապուտ եղավ։

Բայց հետաքրքիր է, ով կամ ովքեր են ձևակերպել (իհարկե կարելի ենթադրել) հարցերը` ՄԻԵԴ-ից կարծիք ստանալու համար։

Մի հատ թրեյնինգ պետք է անել իրենց համար, ինչպես օգտվել Կոնվենցիայի կից 16-րդ արձանագրությունից։

Ինչևէ, նման ՍԴ-ն իր այս վիճակով խայտառակություն է, ոչ թե, ըստ որոշների, անկախ մարմին»։

https://www.facebook.com/asakunts/posts/2383565895276526