ՊՆ մամուլի խոսնակ. Բանակում 90-ականների համեմատ սննդի որակը բարձրացել է

ՊՆ մամուլի խոսնակ. Բանակում 90-ականների համեմատ սննդի որակը բարձրացել է
ՊՆ մամուլի խոսնակ. Բանակում 90-ականների համեմատ սննդի որակը բարձրացել է

«90-ականների եւ 2000-ականների սկզբին բանակում եղած սննդի որակի ցուցանիշները շեշտակի բարձրացել են: Սրա համար որեւէ ուսումնասիրություններ պետք չեն: Բանակում տարեցտարի սննդի որակի եւ այլ ցուցանիշների բարձրացման ուղղությամբ հսկայական աշխատանքներ են տարվում»,– բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու վերաբերյալ հարցին այսօր ասուլիսում այսպես պատասխանեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ առաջարկելով այդ խնդրին վերաբերող հարցերն ուղղել քննչական ծառայությանը: «Սա մի թերություն էր, որը, ի դեպ, պաշտպանության նախարարությունը չկոծկեց , նույնիսկ մենք նպաստեցինք դրա բացահայտմանը, որ այլեւս նման բան չկրկնվի»,- հավելեց ՊՆ մամուլի խոսնակը: Կարդալ ավելին