Ուժեղացված վերահսկողություն է իրականացվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ հերթական անգամ ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Վերահսկողության արդյունքում կանոնավոր երթուղիներում հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որոնցում բացակայել է ախտահանիչ հեղուկը, իսկ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են առջևի նստատեղերում ուղևորի առկայության դեպքեր և վարորդներ, որոնք եղել են առանց պաշտպանիչ դիմակի։

Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/2729257520640861/