Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող 150 անձանց ընտանիքներին տրամադրվելու է աջակցություն՝ սննդի և հիգիենիկ պարագաների տեսքով

COVID-19 համավարակի տարածման պայմաններում միմյանց կողքին լինելը, սոցիալական ծանր բեռի տակ հայտնված ընտանիքներին օգնության ձեռք մեկնելը մեզ դարձնում է միասնական համավարակի դեմ պայքարում:

Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանի ֆինանսական աջակցությամբ՝ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի կողմից Շիրակի մարզում բնակվող հաշմանդամություն ունեցող թվով 150 անձանց ընտանիքներին տրամադրվելու է աջակցություն՝ սննդի և հիգիենիկ պարագաների տեսքով:

Աջակցությունը նպատակ ունի հնարավորինս մեղմելու Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների սոցիալական ծանր վիճակը և ապահովվելու համավարակի պայմաններում նրանց մեկուսացումը և անվտանգությունը:

Այս աջակցությամբ մենք շահառու ընտանիքներին ենք փոխանցում նաև մեր սրտերի ջերմությունն ու լավագույն մաղթանքները: 

https://www.facebook.com/agate.ngo/posts/3765736363454435