Սովորական կողոպուտի վկաները.«Լրագիր»

Սովորական կողոպուտի վկաները.«Լրագիր»
Սովորական կողոպուտի վկաները.«Լրագիր»

Առաջին ալիքի եթերում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասել է, որ, ըստ ամենայնի, գազը սպառողների համար չի թանկանա 20 %-ից ավելի: Նա տեղեկացրել է նաեւ, որ Ռուսաստանը գազի գինը բարձրացրել է ապրիլի 1-ից:

Ապրիլի 1-ից մեկուկես ամիս է անցել, եւ կառավարությունը միայն այժմ է տեղեկացնում ժողովրդին թանկացման մասին: Թանկացման վերաբերյալ հարցերին պաշտոնական դեմքերը պատասխանում են խուսափելով, փաստորեն, ժողովրդին խաբելով: Այսինքն, թանկացման մասին Սերժ Սարգսյանը պայմանավորվել է Վլադիմիր Պուտինի հետ, երբ ընտրություններից հետո՝ մարտի 15-ին, այցելել էր Մոսկվա:

Երկրների ղեկավարները պարզապես պայմանավորվել են, որ նախքան Երեւանի Ավագանու ընտրությունները, որոնք տեղի ունեցան մայիսի 5-ին եւ ավարտվեցին Սերժ Սարգսյան կուսակցության «հաղթանակով», այդ մասին չեն հայտնի ժողովրդին:

Պաշտոնական դեմքերը, այդ թվում էներգետիկայի նախարարը, պնդում են, որ Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում տարածաշրջանում ամենաէժան գներով: Սահմանին գազը, հնարավոր է, ամենաթանկը չէ, սակայն ռուսական Հայռուսգազարդ ընկերությունն այդ գնին է ավելացնում նաեւ դրան հավասար մարժան: Եվ եթե Հայաստանի կառավարության համար դժվար է համոզել Մոսկվային մինչեւ սահման չբարձրացնել գազի գինը, ապա այն լիովին ընդունակ է եւ իրավունք ունի վերահսկել Հայռուսգազարդի աշխատանքը:

Հայաստանում օրենք չկա գերշահույթի եւ մարժայի սահմանափակման մասին: Դրա պատճառով, ոչ թե արդյունաբերությունն է զարգանում, այլ ներմուծումը: Սահմանից այն կողմ էժան ապրանք գնող ներմուծող-մոնոպոլիստներն ապրանքի վրա մինչեւ ինքնարժեքի 200-300 %-ի հասնող մարժա են ավելացնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ