Շուրջ 400 նոր աշխատատեղերի ստեղծում․ «Նորք» ինֆեկցիոնը ներկայացրել է 6 ամիսների աշխատանքը

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը հանրությանն է ներկայացրել 6 ամիսների ընթացքում կատարված աշխատանքներն ու փոփոխությունները։

✅ 1. Շուրջ 11.000 պացիենտների բուժսպասարկում, ներառյալ 9000 հոգի ստացիոնար պայմաններում բուժվածներ և բուժվողներ, 2000-ը ամբուլատոր։

✅ 2. Շուրջ 400 նոր աշխատատեղերի ստեղծում։

✅ 3. Հիվանդանոցի շենքային, գույքային համալրում, վերազինում և բարեկարգում։

✅ 4. Մոդուլային հիվանդասենյակների կառուցում։

✅ 5. Մահճակալային ֆոնդի և թոքերի արհեստական շնչառության սարքերի զգալի թվով համալրում։

✅ 6. Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի համալրում ՀՇ- հետազոտության սարքով, և ՀՇ հետազոտության լայնածավալ իրականացում։

✅ 7. Թթվածնային կայանի կառուցում, հիվանդանոցի ընդհանուր հոսանքի ցանցի վերափոխում, բժշկական սարքավորումների համալրում։

✅ 8. Բաժանմունքների հիմնանորոգում, սանիտարահամաճարակաբանական նորմերին համապատասխան հիվանդասենյակների ավելացում։

https://www.facebook.com/norkinfekcion/posts/2127125480765543