ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի էջում գրել է․
«Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածով:
Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։
ՀՀ ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ և շարունակում է ինտենսիվ աշխատել ստեղծված իրավիճակի շուրջ»։
26.08.2020
Մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ Ադրբեջանի կողմից առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են․ ՊՆ խոսնակ
