Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Արցախում կին խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իր որդին նույնպես կարող է մասնակցել պահեստազորայինների զորահավաքին:
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Տղաս, ես քեզ պաշտում եմ, բայց դու պետք է իմանաս, որ Հայրենիքի համար զոհվելուց ավելի վեհ բան չկա»։
Արցախի ԱԺ-ում կին պատգամավորների հետ հանդիպման ժամանակ խնդրանք հնչեց՝ դիմել աշխարհին, որպեսզի մեզ օգնեն այս պատերազմում։ Տեսանյութում պատասխանս է։