Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Փետրվարի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Մասնավորապես՝ Քոչարի փողոցից դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ, փողոցի սկզբնամասում, երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը»,- ասված է հաղորդագրության մեջ: