Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է Հայոց ցեղասպանության թեմայից

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեջլիսում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է սենատորների՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու կոչին՝ ուղղված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ Այդ ասին հաղորդում է «Ermenihaber.am»-ը:

Աքարը նշել է, որ երբ գալիս են մարտ և ապրիլ ամիսները, այդ հարցն օրակարգում  է հայտնվում:

«Պետք է շատ լավ հասկացվի, որ առանց տեղեկույթի կարծիք չի լինում: Եվ Նրանք, որոնք կարծիք են հայտնում և առաջ են քաշում պնդումներ, նախ պետք է տեղեկացված լինեն տվայլ հարցից»,-ասել է նա:

Կրկնելով Թուրքիայի իշխանությունների կողմից պարբերաբար արտաբերվող նույնաբովանդակ մտքեր՝ նա ասել է, որ այդ հարցի շուրջ իրենք բազմիցս խոսել, քննարկել ու պատմել են և շարունակելու են պատմել:

Աքարը, պնդելով, որ ԱՄՆ-ի ազգային արխիվում գրավոր տեղեկություններ կան, բոլոր մտավորականներին, այդ թվում ԱՄՆ քաղաքական գործիչներին, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ է արել՝ իրենց նեղություն քաշեն և  ուսումնասիրեն արխիվները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: