«Իմ սկզբունքներին դեմ է եղել նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը»:
Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու՞ չէր եկել արտահերթ նիստին:
Նա միաժամանակ նշել է, թե պատգամավորն ազատ է իր որոշումների կայացման հարցում:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում երկրորդ անգամ տապալվեց նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը:
Քվեարկության ժամանակ նախագիծը ստացավ 62 կողմ եւ 2 դեմ ձայն: Այս նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ քվե:
Քվեարկությանը չէին մասնակցում ՀՅԴ 2 պատգամավոր, նրանց թվում եւ Կարապետյանը: