ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին արգելել են մուտք գործել Հայաստան

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ապրիլի 22-ի երեկոյան ահազանգ է ստացվել առ այն, որ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք:

Բարձրացված հարցը հեռախոսակապի միջոցով քննարկվել է Լեո Նիկոլյանի հետ: Բացի այդ, Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով:

Վերջինիս հետ տեղի է ունեցել առանձնազրույց։ Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու պահանջով արդեն իսկ համապատասխան գրություն է ուղարկվել իրավասու պետական մարմնին:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը:

Տարբեր լրատվամիջոցների հաղորդմամբ, Լեո Նիկոլյանը օդանավակայանում հացադուլ է հայտարարել: