Մայիսի 21-ին ժամը 18:00-ին Շուշի քաղաքի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի կունենա Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստը:
Արարողությունն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի յութուբյան ալիքով, տեղեկացնում են Արցախի խորհրդարանից։
Նշենք, որ Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։