Վարչապետը ճիշտ է։ Անկախությունն իրոք ամենօրյա հանրաքվե է։ Ամեն օր բոլորս արթնանում ենք և մեր վարքով ևս մեկ անգամ դեմ կամ կողմ ենք քվեարկում անկախությանը։ Բայց մեր իշխանությունները սխալվում են անկախության հիմքում դրված ամենակարևոր, բուն իմաստի վերաբերյալ։ Անկախությունը յոգուրտ չէ, որ ուզենք կամ ոչ։ Անկախությունը քվեաթերթիկ չէ, որի դիմաց թռչնակ ենք նկարում կամ ոչ։ Զգացեք […]
Մինչ ՀՀ քաղաքացիները փորձում են հաշվել, թե քանի ապաստարան կա տարածքում, երբ և որտեղ կսկսվի հաջորդ ռազմական բախումը, իսկ Արցախից բռնի տեղահանվածները սոցիալական գոյության հարցեր են լուծում, երկրի վարչապետը լուռ ժպտում է սրճարանում նստած սեփական կնոջը: Մասնակցում է համերգի, տոնավաճառի, նկարվում մարդկանց հետ սրճարանում, սոցիալական ցանցերում գրառում անում… Շատերը բողոքում են, որ երկրի համար այս […]
Մի քանի օր առաջ Հայաստանում տեղի ունեցավ Հայաստան-սփյուռք 11-րդ կրթական խորհրդաժողովը, որի ընթացքում ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը հայտարարեց, թե սփյուռքում իրականացվող կրթական ծրագրերը պետք է առավելագույնս համահունչ լինեն Հայաստանում կրթական բովանդակությանը: Նրա խոսքով՝ այդպես սփյուռքում ապրող հայրենակիցները երբ իրենց ընտանիքների հետ վերադառնան հայրենիք, երեխաներն ավելի հեշտ կկարողանան ինտեգրվել տեղի կրթական համակարգին: Մի կողմ թողնենք այն […]
Հեղափոխությունից հետո Հայաստանի նոր վարչապետը աշխատանքի էր գնում հեծանվով։ Խորհրդանշական տեսարան էր։ Հակադրություն հին բարքերին։ Կերած-խմած, «պադավատով» քաղաքական գործիչներին փոխարինելու էին գալիս թարմ միտք, նոր սերունդ՝ ամուր մկաններով, առանց ճարպակալած մտքի։ Սա նաև համահունչ էր երիտասարդների այն բազմությանը, որը փաստացի իրականացրեց հեղափոխությունը։ Երիտասարդական և ժողովրդական այս տոնահանդեսը Մոխրոտիկի հրաշքի պես ավարտվեց կեսգիշերին։ Մեր հասարակության համար […]
Օրերս համացանցում մի տեսանյութ էր հայտնվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծում էր երեխային։ Տեսանյութը լայն տարածում գտավ։ Բողոքի ալիք բարձրացավ։ ՆԳՆ-ն արագ զբաղվեց հարցով։ Մեղադրյալը ձերբակալված է, տնօրենին տրվել է խիստ նկատողություն։ Ամեն ինչ ճիշտ է։ Իհարկե կգտնվեն մարդիկ, որ կասեն՝ մեկ դայակ ձերբակալելով հարցը չես լուծի, խնդիրը համակարգային է և անգամ սոցիալ-մշակութային, և ճիշտ կլինեն։ […]
– Ինչո՞ւ հետը տենց կռվեցիր։ – Բա նայում ա աչքերիս մեջ ու սուտ ա ասում։ – Իա, լո՞ւրջ, Լիան։ Քաղաքական գործիչը խաբո՞ւմ ա։ Ամա՛ն, ով էր տեսել նման բան։ – Ձե՞ռ ես առնում։ – Իհարկե։ Սա հատված է գործընկերոջս հետ տարիներ առաջ տեղի ունեցած զրույցից։ Այն պահին, երբ չդիմացա և մասնավոր զրույցում քաղաքական գործչին ասացի, […]
Հանձնվելը միշտ չէ, որ ֆիզիկական մահ է նշանակում, բայց միշտ իրենից ներկայացնում է հրաժարում սեփական էությունից։ Ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ ռուս քաղաքագետների հերթական վերլուծությունն էի լսում, երբ Եկատերինա Շուլմանը նման մի միտք արտահայտեց, «հանձնվել» բառը միջազգային լրահոսից միանգամից պոկեց ու տարավ ուղիղ մեր տարածաշրջան։ «Հանձնվել՝ նշանակում է հրաժարվել ինքդ քեզնից…» Հետաքրքիր միտք է։ Ես հիշեցի երկրորդ […]
Համաձայն նարդու աղմուկի տակ ծավալվող բակային զրույցների՝ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է ազգությամբ առնվազն երկու «թուրք» ղեկավար: Եվ հետաքրքիրն այն է, որ նրանք երկուսն էլ միմյանց ծայրահեղ հակադրությունն են: Եվ ով մի ղեկավարին համարում է «թուրք», մյուսին, որպես կանոն, համարում է «իսկական հայ»: Այստեղ «թուրք» բառը ոչ միայն նշանակում է օտար ազգի ներկայացուցիչ, այլև դարձել է […]
Հեռուստացույցի մեջ մարդիկ աղմկում էին։ Ցնցում էին ծանր դարպասները։ Բղավում էին։ Երեխա էի։ Մինչ ծնողներս հետևում էին էկրանից մեր բնակարան լցվող աղմուկին, ես ուսումնասիրում էի հին հունական լեգենդների մասին պատմող մանկական գրքից ինձ նայող Կիկլոպին։ Միաչքանի հրեշը զննում էր ինձ։ Դարպասները ջարդեցին։ Մարդկանց հոսքը ներխուժեց շենք։ Ես փակեցի գիրքը։ Հետո իմացա, որ շենքը Ազգային ժողովն […]
Ելույթին մնում էր 10 րոպե: Նարեն նյարդային, դողացող ձեռքով դիմափոշին տպտպացնում էր մոտ 45 տարեկան առանց այդ էլ սփրթնած տղամարդու դեմքին: Կողքից գռմռում էր նրա գործընկերը՝ շատ ես անում, հերիք ա: Նարեն ուշադիր զննում է տղամարդու դեմքը, հոգոց է հանում, դիմափոշու սրվակը տեղավորում է պայուսակի մեջ: – Պարոն Աստվածատրյան, լա՞վ եք: Տղամարդը դանդաղ բարձրացնում է […]
«Հայերենի համար սեղմեք մեկ», «Ա՛յ թուրք ղարաբաղցի, հայերեն խոսա, ա՛յ ուռոդ», «ԱՌԱՆՑ ԹԱԼԱՆՉԻ ՄԱՐԴԱՍՊԱՆ քՈՉ սերժիկ ռսաստրուկ կարաբախսկի կլան ՀԱՅԱՍՏԱՆ»։ Սրանք բառացի և նույն ձևով մեջբերումներ են այն մեկնաբանություններից, որոնք հաճախ կարդում են Արցախի բարբառով «Փոդքաթ» փոդքասթի հեղինակները։ Անցած տարի Արցախից բռնի տեղահանումից հետո երիտասարդ լրագրողներ Տաթևիկ Խաչատրյանն ու Մարիամ Սարգսյանը որոշեցին հարազատ բարբառով փոդքասթ […]
Վերջին օրերին սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կրկին ալեկոծել է մեր հանրությանը: Թեև մայիսի 9-ի խոշոր հանրահավաքից հետո մնացած բոլոր հավաքները ավելի քիչ մարդ հավաքեցին, բողոքի այս նոր ալիքի շուրջ զրույցները չեն մարում: Ովքե՞ր են, ի՞նչ են ուզում, ո՞ւմ ականջներն են երևում Սրբազանի սպիտակ հանդերձանքի ստվերում, ե՞րբ ենք դառնալու կրոնապետություն… Սոցիալական կայքերը խեղդվում են […]
Քաղաքագետները կարող են երկար խոսել և բացատրել հանրության ապատիայի, քաղաքական շրջափուլերի, քաղաքական դաշտում առաջարկի և պահանջարկի համադրության մասին։ Ես, սակայն, խոսեմ քաղաքական դաշտում հույզերի, իսկ ավելի ճիշտ՝ դրանցից մեկի՝ անարդարության զգացումի մասին։ Հայտնի բան է, որ անարդարության զգացումը, ֆինանսական անհավասարությունը չարացնում են մարդկանց և ստիպում պահանջել պատիժ, որը հաճախ քողարկված է «արդարություն» եզրույթի տակ։ Հենց […]
Դիմակավորված անձինք ծնկի են բերել Սամվել Վարդանյանին, թքել նրա վրա և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։ Այսպես է նկարագրում տեղի ունեցածը «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը իր տարածած հայտարարության մեջ: Այն խստորեն դատապարտում է ձերբակալված ՀՀ քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը։ Հիշեցնենք՝ խոսքը ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին հասարակական տրանսպորտում վիրավորական արտահայտություններ […]
Համացանցում տարածվել է հերթական տեսանյութը հերթական վիրավորանքներով։ Այս անգամ միջադեպը կապված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ։ Նրան հանրային տրանսպորտում չեն թողնում իջնել, վիրավորում են: Հետաքրքրական է, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շտապեց պաշտպանել համակուսակցին, գուցե չնկատելով անգամ, որ իր իսկ տեքստում քաղաքացուն «ոչնչություն» անվանելով փաստացի շարունակեց վիրավորանքների նույն շղթան, որի ընթացքին […]
Հող տվող. թերևս սա գործող իշխանությունների հասցեին ամենավիրավորական և սարսափելի պիտակն է: Հանրությունը բողոքում է և՝ արդարացի: Ժողովուրդը գիտի՝ որքան զիջես, այնքան հետո ավելի ես զիջելու: Մարդիկ փորձում են իշխանություններին այս պարզ, առօրեական ճշմարտությունը հասկացնել՝ մեջբերելով թաղային կռիվների, բռնարարի և զոհի օրինակները: Տես, նայիր՝ նման վարքը միայն ուժեղացնում է ագրեսորին: Դու չես շահի, դու չես […]
Ջորջ Օրուելը* սխալվում էր. Մեծ եղբայրը քեզ չի հետևում: Մեծ եղբայրը երգում և պարում է: Իր կախարդական գլխարկից սպիտակ նապաստակներ է հանում: Անընդհատ, քանի դու քնած չես, Մեծ եղբայրը քեզ զբաղեցնում է, շեղում ուշադրությունդ: Մտածելու ժամանակ քեզ չի թողնում… որ հանկարծ չշեղվես: *Այս տողերը վերցված են ամերիկացի գրող Չաք Փոլընիքի «Օրորոցային» վեպից: Հանկարծ չփորձես փոխել աշխարհդ… […]
Մարտի 8-ին Երևանի քաղաքապետարանը կանանց և աղջիկների համար նվեր է պատրաստել։ Բոլորը կերթևեկեն անվճար։ Թվում է, թե դե մտածել են մի լավ բան անեն։ Ի՞նչ կա որ: Բայց այս ժեստը ավելի շատ նման է խոցելի խավին հատկացվող օգնության, և լավ, գոնե ամբողջ տարի այդպես լիներ, չէ, տարին մեկ օր կանայք համարվում են թույլ, խոցելի, խնամքի […]
Հայաստանում ինչ-որ մեկը 300.000 դոլար գումար է վճարել, որպեսզի իդեալական, ասել է թե՝ միայն զրո թիվ պարունակող պետհամարանիշի տերը դառնա: Չնայած նրան, որ այս լուրերը շտապեցին հերքել, այդուհանդերձ, մինչ այդ 98 անձ հերթագրվել էր ամբողջությամբ զրոներով՝ 00 ՕՕ 000 պետհամարանիշի համար, որի մեկնարկային գինը 20 միլիոն դրամ էր (50 հազար դոլար): Փաստացի մոտ 100 մարդ […]
Բոլորն այնպես են զարմանում, ասես դպրոցի ուսուցիչ չեն տեսել։ Հենց այս միտքը անցավ գլխովս, երբ կարդացի բազմապիսի գրառումները՝ կապված համացանցում տարածված այն տեսանյութի հետ, որտեղ մելամաղձոտ երաժշտության ներքո ուսուցիչները ասմունքելով մտնում են տնօրենի սենյակ։ Դպրոցը Արմավիրի հանրակրթական հաստատություններից մեկն էր։ Առիթը`Հովհաննես Թումանյանի 155-ամյակը։ Հայկական սոցիալական ցանցերում միանգամից առաջացավ դժգոհության ալիք, թե բա` սա է մեր […]