Ալինա Առաքելյան. Սահմանամերձ գյուղերի միակ բժիշկը

08-03-2016
2518 դիտում
Ալինա Առաքելյան. Սահմանամերձ գյուղերի միակ բժիշկը

Արդեն 25 տարի Ալինա Առաքելյանը ամենօրյա հերթապահության մեջ է` առանց հստակ հանգստյան օրերի ու արձակուրդների: Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար, Վարագավան և Վերին Ծաղկավան գյուղերի 3000 բնակիչների միակ բժիշկն ու փրկիչը հենց նա է:  Գիշեր թե ցերեկ, բժիշկ Առաքելյանի խալաթն ու բուժկետի բանալիները պատրաստ դրված են մուտքի դռանն ամենամոտ անկյունում: Փոքրիկ բուժկետի անփոխարինելի աշխատակիցը ամեն պահի պատրաստ է անհրաժեշտ օգնություն տրամադրել հիվանդներին:

Հեղինակ` Սուրեն Ստեփանյան ( Chai Khana Բնօրինակն` այստեղ)