Արցախում վիրավորվածների ճնշող մեծամասնության մոտ ականապայթյունային վիրավորումներ են. նախարար

դրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով Արցախում վիրավորվածների ճնշող մեծամասնության մոտ առկա են ականապայթյունային վիրավորումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Վիրավորումների ճնշող մեծամասնությունը, գրեթե 100 տոկոսը ականապայթյունային են, ոչ հրազենային, որովհետև փաստացի, սա օդային, հրետանային կամ թռչող սարքերով պատերազմ է: Մեր վիրավորների մարմիններում բազմաթիվ բեկորներ կան և հենց այդ  բեկորները կամ պայթյունի ուղիղ ուժն է, որն առաջացնում է վիրավորումը կամ դժբախտաբար նաև մահը»,- նշեց Թորոսյանը: Վիրավոր զինծառայողների թիվը նշելու վերաբերյալ հարցին նախարար Թորոսյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում Պաշտպանության նախարարությունը հայտնում է բոլոր տեղեկությունները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։