Շահումյանի շրջանի Քնարավան գյուղի ռմբակոծության հետևանքով վիրավորվել է 1961թ. ծնված Մարինա Թևոսյանը․ Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ադրբեջանական զինված ուժերը այսօր շարունակել են Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը, ինչը պատերազմական հանցագործություն է: Բացի տարբեր բնակավայրերում արձանագրված ավերածություններից, մենք տեղեկություններ ենք ստացել, որ Շահումյանի (Քարվաճառի) շրջանի Քնարավան գյուղի ռմբակոծության հետևանքով վիրավորվել է 1961թ. ծնված Մարինա Թևոսյանը»։