«Հովիկի և Մարիամի պսակադրության արարողությունն առաջին հերթին ուղերձ է՝ օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները»․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Պատերազմին զուգահեռ` Արցախում կյանքը շարունակվում է: Իսկ Հովիկի և Մարիամի` այսօր Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի ունեցած պսակադրության արարողությունն առաջին հերթին ուղերձ է` ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին` օր առաջ պետք է դադարեն կրակել թնդանոթները… Երջանի՛կ լինեք»: