Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել

Սեպտեմբերի 18-ին կատարվել է 28 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Այդ մասին հայտնում է Արցախի ԱՆ – ը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12679 քաղաքացու հետազոտություն, որից 1112-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։