ՀՀ և ՌԴ միջև դաշնակցային հարաբերությունները կախված չեն ընտրությունների արդյունքից. ՀՀ վարչապետ

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունները կախված չեն կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները բավականին հարուստ են և ծավալուն:  Դրանք հիմնված են մեր ժողովուրդների պատմական մտերմության վրա:  Այդ հարաբերությունների բնույթը կախված չէ ապագա արտահերթ ընտրությունների արդյունքից»,- ասել է Փաշինյանը: