Պողոս Աբրահամյանը նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Պողոս Աբրահամյանը նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Պողոս Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ»,- նշվում է որոշման մեջ: