Երեկ իմ հայտարարություններից հետո ՌԴ ՊՆ-ն դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացրել. Փաշինյան

Երեկ Ազգային ժողովում իմ հայտարարություններից հետո Ռուաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկություններով, և ես ուզում եմ հաստատել, որ դրանք մեզ համար ընդունելի են: Այդ մասին քիչ առաջ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ երեկ Ազգային ժողովում վարչապետը պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարել էր, որ այս տարվա մայիսից ՌԴ-ն դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ երեք առաջարկություններ է ներկայացրել, որոնք հայկական կողմի համար ընդունելի են:

«Պարոն Պապիկյան, Ռուսաստանի Դաշնության Ձեր գործընկերոջ հետ, խնդրում եմ, ճշգրտեք մանրամասները և փորձենք իրագործել առաջարկները ՌԴ-ի արած առաջարկների շրջանակներում և հիման վրա», -դիմելով ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին, ասաց Փաշինյանը: