Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2401 նոր դեպք

Նոյեմբերի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 401 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 49 218 է: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 2 289 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 33 459 մարդ: Այսօր վարակից մահացել է ևս 20 մարդ, ընդհանուր՝ 401:

Ավելին՝ aliq.ge կայքում։