ԵԱՀԿ գործող նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵԱՀԿ գործող նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԱՀԿ գործող նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Շվեյցարիայի Նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Դիդիե Բուրկհալտերն այնուհետև կայցելի ՀՀ Նախագահի նստավայր, որտեղ տեղի կունենա նրա դիմավորման պաշտոնական արարողությունը, ինչից հետո կմեկնարկեն պաշտոնական պատվիրակությունների բանակցությունները:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կաքէջը:

© Medialab.am