Գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքը որոշել է, որ նրա գործով դատական նիստը շարունակվելու է: Այսօր նախատեսված է հերթական դատական նիստը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանների փաստաբանական թիմից Գուրգեն Գրիգորյանը: «Օրենքը հնարավորություն է տալիս մարդու մահվան դեպքում գործը կարճել, բայց հարազատների որոշումն է, որ դատական նիստը պետք է անպայման շարունակվի: Նրանք ցանկանում են, որ ապացուցվի նրա անմեղությունը»,- ասաց փաստաբանը:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
01.12.2020
Մանվել Գրիգորյանի գործը չի կարճվի, հարազատները որոշել են ապացուցել նրա անմեղությունը. փաստաբան․ Factor.am
