Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Պլատֆորմա Ս-70» մարտական սամբոյի մրցաշարին

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Պլատֆորմա Ս-70» մարտական սամբոյի մրցաշարին
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Պլատֆորմա Ս-70» մարտական սամբոյի մրցաշարին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սոչիում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ներկա է գտնվել «Պլատֆորմա Ս-70» մարտական սամբոյի ամենամյա միջազգային մրցաշարին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը:

Կրեմլի մամլո հաղորդագրության համաձայն, մրցաշարին, Հայաստանի նախագահից բացի, հետևել են նաև Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

© Medialab.am