Ռեջեփ Էրդողանը՝ Թուրքիայի 12-րդ նախագահ

Ռեջեփ Էրդողանը՝ Թուրքիայի 12-րդ նախագահ
Ռեջեփ Էրդողանը՝ Թուրքիայի 12-րդ նախագահ

Կիրակի օրը անցկացված ընտրություններումԷրդողանը հաղթեց առաջին փուլում՝ հավաքելով քվեների մոտավորապես 52 տոկոսը: Նրա հիմնական մրցակիցը՝ ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդին Իհսանօղլուն ստացել է ձայների 38․5 տոկոսը, իսկ քրդամետ Ժողովրդա – դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահատին Դեմիրթաշը՝ 9․5 տոկոսից ավելին:
Էրդողանը Թուրքիայի առաջին նախագահն է, ով ընտրվեց ժողովրդի ուղղակի քվեարկության միջոցով: Մինչև այժմ Թուրքիայի նախագահն ընտրվում էր խորհրդարանի կողմից և ավելի ցածր լիազորություններ ուներ, քան վարչապետը, ով երկրի փաստացի ղեկավարն էր: Հիմա երկիրը կղեկավարի նախագահը՝ Ռեջեփ Էրդողանը:
Արդեն երեկ ուշ երեկոյան Անկարայում նա, ելույթ ունենալով բազմահազարանոց հանրահավաքում, ասաց, թե ողջունում է նրանց «ամբողջ սրտով»՝ հայտարարելով, թե «սա պատմական օր է՝ ժողովրդավարության և ազգային կամքի հաղթանակ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.azatutyun.am/