«Դա Եվրասիական օրակարգ մտցնելու տեսանկյունից չեմ դիտարկում: Ուղղակի ցանկացած հակամարտություն հարակից տարածաշրջաններում ձգձգում է Եվրասիական տնտեսական միության հնարավորությունը»-Aravot.am-ի հարցին՝ արդյոք այն, որ Սոչիում նախագահների եռակողմ հանդիպումից հետո, երբ Նազարբաևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որին հետևել է Նազարբաևի մամուլի խոսնակի տարածած տեղեկությունը, որ Սոչիում ԼՂ հարցում առկա բարդություններն են քննարկվել, արդյոք դա չի՞ նշանակում, որ փորձ է արվում ԼՂ հարցը տեղափոխել Եվրասիական օրակարգ, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա նշեց, որ Ուկրաինայի ձգձգվող ճգնաժամի խնդիրներից մեկն էլ է այն, որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որի պայմաններում Եվրասիական միության իրականացումը կասեցվի:
Այնուհետև քաղաքագետը հավելեց. «Եթե հնարավոր է ստեղծել երկրորդ նման իրավիճակը, որը կարող է հանգեցնել Եվրասիական միության իրականացման ձգձգմանը, ապա ինչու՞ ոչ: Բայց ոչ ՌԴ-ի և Ղազախստան կողմից: Նազարբաևը փորձելու է օգտագործել ռուսական աշխարհին վերաբերող ցանկացած խնդիր՝ իր հեղինակությունը բարձրացնելու և ազդեցությունը մեծացնելու համար: Պետք է գտնել դրա հակազդեցությունը, որ դա չխանգարի մեր պետական ծրագրերին, այդ թվում նաև Եվրասիական միությանն անդամակցության ծրագրերին: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/08/16/489019/
17.08.2014
Ինչո՞ւ էին Նազարբաևն ու Պուտինը հեռախոսազրույցում առաջինը ԼՂ հարցից խոսել

Ինչո՞ւ էին Նազարբաևն ու Պուտինը հեռախոսազրույցում առաջինը ԼՂ հարցից խոսել