Ինչո՞ւ էին Նազարբաևն ու Պուտինը հեռախոսազրույցում առաջինը ԼՂ հարցից խոսել

Ինչո՞ւ էին Նազարբաևն ու Պուտինը հեռախոսազրույցում առաջինը ԼՂ հարցից խոսել
Ինչո՞ւ էին Նազարբաևն ու Պուտինը հեռախոսազրույցում առաջինը ԼՂ հարցից խոսել

«Դա Եվրասիական օրակարգ մտցնելու տեսանկյունից չեմ դիտարկում: Ուղղակի ցանկացած հակամարտություն հարակից տարածաշրջաններում ձգձգում է Եվրասիական տնտեսական միության հնարավորությունը»-Aravot.am-ի հարցին՝ արդյոք այն, որ Սոչիում նախագահների եռակողմ հանդիպումից հետո, երբ Նազարբաևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որին հետևել է Նազարբաևի մամուլի խոսնակի տարածած տեղեկությունը, որ Սոչիում ԼՂ հարցում առկա բարդություններն են քննարկվել, արդյոք դա չի՞ նշանակում, որ փորձ է արվում ԼՂ հարցը տեղափոխել Եվրասիական օրակարգ, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա նշեց, որ Ուկրաինայի ձգձգվող ճգնաժամի  խնդիրներից մեկն էլ է այն, որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որի պայմաններում Եվրասիական միության իրականացումը կասեցվի:
Այնուհետև քաղաքագետը հավելեց. «Եթե հնարավոր է ստեղծել երկրորդ նման իրավիճակը, որը կարող է հանգեցնել Եվրասիական միության իրականացման ձգձգմանը, ապա ինչու՞ ոչ: Բայց ոչ ՌԴ-ի և Ղազախստան կողմից: Նազարբաևը փորձելու է օգտագործել ռուսական աշխարհին վերաբերող ցանկացած խնդիր՝ իր հեղինակությունը բարձրացնելու և ազդեցությունը մեծացնելու համար: Պետք է գտնել դրա հակազդեցությունը, որ դա չխանգարի մեր պետական ծրագրերին, այդ թվում նաև Եվրասիական միությանն անդամակցության ծրագրերին: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/08/16/489019/