Այս պահի դրությամբ ՀՀ պետական դպրոցներում գրանցվել է 36161 առաջին դասարանցի

Այս տարի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվել է առցանց հայտագրման տարբերակով՝ համակարգչի կամ սմարթ հեռախոսների միջոցով` կայքում։

Առցանց համակարգն անցյալ տարի փորձարկվել էր Երևանում՝ հետագայում այն նաև մարզերում տարածելու հիմքեր ստեղծելու նպատակով: Այս պահի դրությամբ ՀՀ պետական դպրոցներում գրանցվել է 36161 առաջին դասարանցի, որոնցից 26431-ը՝ հայտագրման համակարգով։ Հայտագրման գործընթացը կշարունակվի ողջ տարվա ընթացքում:

Առցանց համակարգի ներդրման արդյունքները`
• Բոլոր ծնողների համար ապահովված է հավասար մեկնարկային պայմանների հնարավորություն՝ օրենսդրական կարգավորումներին համապատասխան:
• ՀՀ որևէ դպրոց հնարավորություն չի ունեցել լիցենզիայով սահմանված տեղերից ավելի թվով առաջին դասարանցիներ ընդունել. համակարգը դա թույլ չի տվել (լիցենզիայի տեղերը սահմանվում են նախարարի հրամանով` հաշվի առնելով կրթական գործընթացի կազմակերպման նորմատիվները):
• Կտրուկ նվազել է գերբեռնված և թերբեռնված դպրոցների թիվը:
• Առցանց գրանցման համակարգը բաց է. հայտագրման համար վերջնաժամկետ սահմանված չէ