Գյուրիում բռնության ենթարկված եւ ծայրահեղ վիճակում հիվանդանոց տեղափոխված աղջիկը քայլում է

Գյուրիում բռնության ենթարկված ծայրահեղ վիճակում հիվանդանոց տեղափոխված աղջիկը սկսել է քայլել: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամլո պատասխանատու Գեւորգ Դերձյանը։

«Լավ ու բարի լուր )) Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 13-ամյա աղջիկը արդեն կարողանում է քայլել, առայժմ՝ բժիշկների օգնությամբ:

Շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հոսկողության տակ ու ստանալ դեռ անհրաժեշտ բուժումը:

Հ.Գ. Չնայած չի էլ ցանկանում լքել բկ-ն ու բժիշկներին»,-գրում է նա:

Լավ ու բարի լուր )) Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 13-ամյա…

Gepostet von Gev Derdzyan am Montag, 30. März 2020